Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

10 մար 2022 16:00

Սա մարտահրավեր է նաեւ ռուս խաղաղապահներին, չի կարելի ասել, թե ՌԴ-ն այնքան է խառնված, որ չի կարող վերահսկել նաև մեզ, նա ունի այդ հնարավորությունները

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ամեն ինչ անել, որ այս պատերազմի արդյունքներից ստանա առավելագույնը: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նորընտիր ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:


«Քանի դեռ Հայաստանը չի վերագտել իր մարտունակությունը, իր անվտանգային համակարգերը չի ամրապնդել, այո, մենք ամեն օր ականատես ենք լինելու նրան, որ կեղծ են այդ բոլոր խաղաղասիրական ցանկությունները՝  խաղաղություն հաստաստել, համագործակցության դաշտ առաջացնել: Ոչ, նրանք ինչ հնարավոր է պոկել մեզնից, անելու են: Իհարկե, իրենք ամեն առիթ դրա համար օգտագործելու են: Այսօր հիմնական ուժը, որ պահպանում է անվտանգությունն այստեղ եւ պահովում է խաղաղություն, ռուսական խաղաղապահ ուժերն են: Վատ է, որ Հայաստանն այլեւս չի հանդիսանում Արցախի եւ արցախահայության անվտանգության երաշխավորը, եւ սա տեսնում են մեր հարեւանները՝ Թուրքիան, Ադրբեջանը: Տեսնում են, որ Հայաստանը որեւէ քայլ այդ ուղղությամբ չի կատարում՝ վերագտնելու անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը: Համարում են, որ այսօր հնարավոր է եւս ինչ-որ մի տարածք վերցնել աշխարհաքաղաքական առումով իր խնդիրները լուծելու եւ անելանելի վիճակի մեջ բերելու արցախահայությանը, որ օր առաջ լ;քեն այդ տարածքները: Ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկությունը Արցախն է առանց հայերի եւ ամեն ինչ անելու են, որ արցախահայությունը լքի այդ տարածքները»,-ասաց Ռուստամյանը:




Նա անդրադարձավ վարչապետի հայտարարությանը, թե չի ուզում գնահատական տալ Արցախում ստեղծված իրավիճակին. «Ինչո՞ւ չպետք է գնահատվի, ինչու չպետք է ահազանգ հնչեցվի, ինչու չպետք է ասվի, թե դրա դեմն առնելու ծրագրերը որոնք են: Այս կրավորական պահվածքը, հանուն խաղաղության ամեն ինչ իջելու այս մոտեցումը  բերելու է նրան, որ մենք լինել, թե չլինել հարցի առջեւ ենք կանգնելու եւ կորցնելու ենք նաեւ այն, ինչ ունենք: Դրա դեմը պետք է առնել»:


Արմեն Ռուստամյանը հավելեց, որ չի կարծում, թե Ռուսաստանն այնքան է խառնված, որ չի կարող վերահսկել նաեւ այստեղ իրավիճակը: Սա նաեւ ինչ-որ առումով մարտահրավեր է նաեւ ռուս խաղաղապահներին, բայց ես կարծում եմ՝ իրենք ունեն այնքան հնարավորություններ, որ կարող են կանխել Ադրբեջանի նոր ախորժակները՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր