Արևմուտքում քաղաքացիական պատերազմն այնուամենայնիվ,սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

11 հոկ 2022 13:14

Խաղաղասիրական կեղծ օրակարգը պատրանք է․ կանգնելու ենք հերթական պատերազմի շեմին

Երեկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԽ նիստը, որի օրակարգում, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել են երկրի առջև ծառացած խնդիրներն ու դրանք հաղթահարելու քայլերը։ Զուգահեռաբար, Փաշինյանը շարունակում է պնդել Խաղաղություն հաստատելու, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, հընթացս իշխանական պատգամավորի շուրթերով հնչեցնելով, թե 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն անզոր է մեծ հաշվով լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում այս համատեքստում, մանավանդ, որ ենթադրյալ փաստաթուղթը, ըստ որոշ լուրերի, ստորագրվելու է նոյեմբերին, այսինքն՝ ապրում ենք ետհաշվարկային իրողության մեջ։

«Շատ իրողություններ պայմանավորված են ՌԴ-Արևմուտք՝ Ուկրաինայում պրոքսի պատերազմի ելքով ու պայմանավորվածություններով: Ադրբեջանն ամեն առիթ գործածելու է՝ հավելյալ ճնշման լծակներ ձեռք բերելու, հայկական ու հայաստանյան բարոյահոգեբանական միջավայրը տապալելու, ռազմաքաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար: Գործող վարչախմբի խաղաղասիրական կեղծ օրակարգն ավելի շատ պատրանք է, թշվառ գոռոզամտության ու անսխալականության հիվանդ սինդրոմի դրսևորում, քան ռեալպոլիտիկի հաշվարկ: Որևէ պարագայում, կանգնելու ենք պատերազմական հերթական գործողությունների շեմին»,-ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում ընդգծեց քգթ, դոց., «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Նրա պնդմամբ, միակ ելքը հայկական բանակցային դեսանտի, դիվանագիտական խոսույթի ու թեզիսային քաղաքականության փոփոխությունն է: 

«Պիտի հասկանալ ու հաշվարկել՝ նման անելանելի ու անվտանգային ռեէսկալացիայի պայմաններում Հայաստանն ինչ խնդիր է ուզում լուծել: Պաշտոնական խոսույթում շրջանառության մեջ է դրվել հերթական կապիտուլյացիոն ու ոչ հայանպաստ լուծումը՝ Արցախն Ադրբեջանի կազմում, բայցև ՀՀ 28.900 քկմ տարածքի պահպանում: Սա ի սկզբանե տապալված դիսկուրս է, որովհետև Ադրբեջանը չի սահմանափակվելու այդքանով ու եթե կոշտ և խելացի ուժի՝ ռազմական ու դիվանագիտական համակցված գործողությունների չհանդիպի՝ միջազգային բարենպաստ ամենահարմար պահին ներխուժելու է Հայաստան ու հավելյալ տարածքներ գրավի»: 

Գասպարյանը նկատում է՝ Արցախյան կարգավորումից ՀՀ գործոնի դուրս բերումը չափազանց վտանգավոր է առաջին հերթին պաշտոնական Երևանի համար: Ըստ նրա՝ ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների սերտացումը ի չիք է դարձնելու հայկական գործոնի հնարավոր խաղարկումը, ինչն աղետալի հետևանքներ է ունենալու Արցախի հայաթափման ու Հայաստանի անվտանգության տեսանկյունից․

«ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի հարցը դարձնել կռվախնձոր ռուս-ադրբեջանական քաղաքական ու անվտանգային օրակարգում: Մոսկվայի համար կարևոր է Հարավային Կովկասը, բայցև նավթագազային, տրանսպորտային ու լոգիստիկ հնարավորությունների նկատմամբ հսկողությունը կդրդեն որոշումների այդ կենտրոններին զիջումների գնալ Արցախի ու Հայաստանի հաշվին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր