Ասում էին, որ չեն կարողանալու խաղաղություն ապահովել,այսօր ակնհայտ է, որ...Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. այլ տարբերակը ցեղասպանությունն է
Պատերազմից անմիջապես հետո շատերն ասում էին, որ այն իշխանությունը, որ ի հեճուկս շատերի, նորից վստահության քվե ստացավ, չի կարողանալու մոտ ապագայում խաղաղություն ապահովել, բայց այսօր ակնհայտ է, որ այդ ուղղությամբ արվող քայլերը առնվազն հնարավոր պատերազմը հետաձգում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Խաղաղության գործընթացը սկսվել է եւ ինչ-որ արդյունք կարող է եւ ունենանք, եթե շարունակենք լավ աշխատել:
Այո, կարող եմ մեր դիրքորոշման հետ չհամաձայնել, բայց ես կարող եմ մեկ այլ բան ասել, կարող էր հիմա այնպիսի իրավիճակ լինել, որ Արցախում ընդհանրապես այդ երեխաները չլինեին: Իսկ այդ պարագայում ո՞վ կհամաձայներ կամ չէր համաձայնի, կասե՞ք ինձ: Մենք պետք է գնահատենք այն, ինչ ունենք այսօր: Ոչ մեկը չի ասում, որ ամեն ինչ գերազանց է, բայց քաղաքական գործիչների, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների աշխատանքը հենց ձեր ասածը բացառելն է: մենք մինչ այս պահը թե միջազգային, թե այլ հարցերով բավականին լավ առաջ ենք գնում»,-ասաց նա:
***
Կարևոր է համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։
«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», - ասաց նա:
Ալեն Սիմոնյանը կարծում է՝ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. «Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ համար»,- նշեց նա։
ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի համար սկզբունքային հարց է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։