Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

21 ապր 2022 10:45

Ղարաբաղում Bayraktar-ները՝ «մարդասպաններ» , իսկ Ուկրաինայում՝ «հրեշտակներ». միայն հիմա են սկսել հասկանալ Թուրքիայի դերը տարածաշրջանում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում  անդրադարձել է Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառմանը՝ շեշտը դնելով դրան Արևմուտքի արձագանքին:

«Ուշադրություն դարձրեք Արևմուտքի արձագանքին. Ղարաբաղում, նրանց կարծիքով, թուրքական մարտական անօդաչուները «մարդասպաններ» էին, իսկ Ուկրաինայում դրանք վերածվեցին «հրեշտակների»», - ասել է Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ արևմտյան երկրները միայն հիմա են սկսել հասկանալ Թուրքիայի դերը տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ վերջերս «Բայրաքթար»-ների վերաբերյալ նմանատիպ հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր