Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

18 հուն 2022 13:11

Սա նյարդերի խաղ է, որովհետև Ադրբեջանն ինքն էլ ոչ այնքան բարվոք վիճակում է գտնվում և այդ բանակցություններին գալիս է իր հստակ օրակարգով, իրենց տեսլականով

Ադրբեջանը մեր դեմ է օգտագործում սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի գոյության փաստը, 1or.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:


«Հիշո՞ւմ եք, երբ Ալիևը վերջերս Կովսականում ասաց՝ ինչ Արցախի կարգավիճակի մասին է խոսքը, երբ մենք արդեն սահմաններ ենք գծում Հայաստանի հետ, իսկ Արցախը թիկունքում է, չկա այդպիսի հարց։ Իրականում վտանգը հսկայական է, և այո՛, Ադրբեջանն այդ բանակցություններին գալիս է իր հստակ օրակարգով, իրենց տեսլականով։ Իսկ իրենց տեսլականն այն է, որ Հայաստան պետությունը և հայ ժողովուրդն այս տարածաշրջանում չպետք է գոյություն ունենան։


Իզուր չէ, որ նրանք Շուշիի հռչակագրով ամրագրել, օրիկանացրել են ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանի հանրապետությունում՝ տրամադրելով նրան լայն իրավասություններ և փաստացիորեն ադրբեջանական բանակը խոշոր պատերազմից հետո բերելով թուրքական վերահսկողության ներքո։ Ադրբեջանը փորձում է նախապատրաստվել նոր հնարավոր պատերազմին և ռազմական կորուստները թարմացնում է Իսրայելից և տարբեր նոր երկրներից զենքեր ձեռք բերելով։ Նա չի էլ թաքցնում իր ռազմատենչ դիրքորոշումը, որը սպառնալիք է հայության համար։


Հարցին, թե այս պարագայում ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի իշխանությունների պատասխան գործողությունները, Այվազյանը պատասխանեց.


«Մեզնից կախված է միայն հետևյալը. կկարողանա՞նք արդյոք մեր առջև ծառացած վտանգներին հավասարազոր դիմադրություն ցուցաբերել՝ առաջին հերթին դիվանագիտական դաշտում՝ ձեռք բերելով դաշնակիցներ, արդյոք կկարողանա՞նք վերականգնել մեր բանակը, թե համաձայն ենք թուրք-ադրբեջանական նախապայմաններին, որոնք նշանակում են հայկական պետականության մարում։ Ադրբեջանը կտոր առ կտոր, քայլ առ քայլ կփորձի հասնել հայկական պետականության ոչնչացմանը։


Այստեղ նաև նյարդերի խաղ է, որովհետև Ադրբեջանն ինքն էլ ոչ այնքան բարվոք վիճակում է գտնվում։ Եթե մենք կարողանանք մեր քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ կառուցել, ապա ունենք հնարավորություն դուրս գալու նվազագույն կորուստներով, եթե ոչ, պետականության կորուստն անխուսափելի է։ Այս լրջագույն շրջանում ոչ ոք մեր խնդիրները մեր փոխարեն չի լուծելու, մենք պետք է համախմբենք մեր ողջ ներուժը, հասկանանք, որ 2020 թվականի պատերազմն ընդամենը սկիզբն էր. Արցախյան հարցը լուծված չէ։ Ավելին, հայկական «անիծյալ» հարցը Թուրքիայի և Ադրբեջանի համար օրակարգից չեն իջնում։


Այնպես որ, ինչպես ժամանակին ասում էր իմ սիրելի լրագրող Փաշինյանը՝ եթե դու պատրաստում ես քո ժողովրդին խաղաղության, իսկ թշնամիդ՝ պատերազմի, ուրեմն դու քո հասարակությանը պատրաստում ես պարտության։ Այստեղ ես չեմ կարող չստորագրել այս խոսքերի ներքո և լիովին համաձայն եմ այդ մտահոգության հետ։ Մենք պետք է պատրաստ լինենք և որեւէ դեպքում մեր զգոնությունը չկորցնենք, ճիշտ խաղարկենք մեր հնարավորությունները։ Այդ դեպքում գուցե ունենանք հնարավորություն ոչ միայն եղածը պահպանելու, այլ նաև վերականգնելու մեր կորուստները։ Եթե մենք տանենք ամեն ինչ սխալ ճանապարհով, կկորցնենք եղածը՝ առանց նորից վերականգնելու հնարավորության։


Կարծում եմ, որ մեր հասարակության ինքնապաշտպանության բնազդը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, պետք է ճիշտ աշխատի, պետք է ծրագրեր իրականացվեն հայերին Հայաստանում, արցախցիներին Արցախում պահելու ուղղությամբ, այլ ոչ թե խրախուսել արտագաղթը, ինչը հենց Թուրքիայի և Ադրբեջանի ուզածն է։ Ինչի մասին իրենք պարզապես բարձրաձայնում են և ցույց են տալիս հետպատերազմյան շրջանում իրենց գործողություններով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր