Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

29 հուլ 2022 13:46

Չոքեչոք խաղաղություն ենք մուրում․ Թիրախավորված էնաև Երեւանը.ցանկացած պահի թշնամին կարող է հենց Նախիջեւանի հատվածից դիմել ագրեսիայի

Իրավունք» օրաթերթը գրում է․ ««Նախիջեւանի սահմանից եկող ռեալ վտանգների մասին ես բարձրաձայնել, ահազանգել եմ դեռեւս 2018 թվականին, երբ մերոնք 11կմ2 հատվածը, ստրատեգիական բարձունքները տվեցին թշնամուն: Իմ բարձրաձայնումներին անդրադարձավ անգամ Ադրբեջանը, բայց ինչ օգուտ: Ու այսօր ինձ համար նորություն չէ այլեւս, որ այսօր հենց այդ ուղղությունից թիրախավորված են ոչ միայն Ելփինը, Արտաշատն ու Արարատը, այլ նաեւ թիրախավորված է մայրաքաղաք Երեւանը»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Նախիջեւանի ուղղությամբ եկող վտանգներին, այս մասին հիշեցրեց արցախյան բոլոր պատերազմների մասնակից, գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզկան հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը` ընդգծելով.


- Այդ բարձունքները, որտեղ այս պահին գտնվում է թշնամին, դեռեւս 1994 թվականին Վազգեն Սարգսյանի հրամանով մենք խփինք-վերցրինք, որ իրենք չկարողանային այդտեղից ինչ-ինչ քայլեր անել: Բայց հիմա թշնամին Նախիջեւանի սահմանից Հայաստանը դրել է իր ափի մեջ, երբ ուզեն, կարող են այդ ճանապարհը փակել ու երբ ուզեն` բացեն: Այդ առավելությունով նրանք դարձել են թելադրող, ա՛յ, էս իրավիճակում ենք այսօր: Ես խորը ցավ եմ ապրում, որ նման անողնաշար քայլեր է կատարվում մեր ղեկավարության կողմից: Դուք պատկերացնում եք, էսօր ադրբեջանցիները հենց այդ բարձունքներին տիրապետելով, կարող են կտրել Զանգեզուրն ու մեկուսացնել:


— Դե ասում են` նոր այլընտրանքային ճանապարհի հնարավորություն ունենք:


— Դա էլ չի ստացվելու, որովհետեւ այդ այլընտրանքային ճանապարհը նորից անցնելու է թշնամու հսկողության տակով՝ Ելփինի ու Արենիի տակով: 1990թ.-ին, երբ Թուրքիան պայմանագիր կապեց Իրանի հետ, որով իննը կիլոմետրանոց հատվածը միացրեց Նախիջեւանին, դեռ այդ ժամանակ մենք այդ վտանգները նկատեցինք, դրա համար ես հրաման տվեցի զորքերին` մտնել Նախիջեւան: Բայց թիկունքից էլի մերոնք խփեցին` Սուրեն Հարությունյանի հետ միասին:


— Այսինքն՝ չե՞ք բացառում, որ ցանկացած պահի թշնամին կարող է հենց Նախիջեւանի հատվածից դիմել ագրեսիայի:


— Իհարկե, ինչի մասին է խոսքը: Ամբողջ մի ժողովրդի Արցախում ցեղասպանեցին, բառի բուն իմաստով, ո՞վ որեւէ ծպտուն հանեց, որ հիմա ենթադրենք, որ կարող է հանել: Էսօր, ցավոք, Նիկոլը բերեց հասցրեց մեզ մի հանգրվանի, որ իր ասածները շատ ճիշտ են, որ այսօր մենք պետք է խաղաղություն մուրանք: Ա՛յ, էդ օրին ենք հասել, որ չոքեչոք խաղաղություն մուրանք, որովհետեւ 120 հազարանոց բանակից դարձրին երեսուն հազարանոց բանակ, Արցախից բանակը հանում են, էլ սրանից վեր էլ ի՞նչ լինի: Էսօր հայրենիք սիրողներին մորթում են, էլ ես ինչ ասեմ:


— Իսկ ՌԴ-ի գործոնը զսպող նշանակություն չի՞ ունենա:


— Կարող էր ունենալ, եթե այս պահին չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը: Այսօր ՌԴ-ն չի կարող երկու ճակատով պատերազմել: Էնպես չի, որ մենք ուժեղ կանգնած ենք, որ ՌԴ-ն էլ մի թեթեւ օգնի, ու մենք կկարողանանք դիմակայել: Չէ, մենք ոտքի չենք կարող կանգնել, մինչեւ ազգային ծրագիր չունենանք: Էս էն հայրենիքը չի, որի համար ես կռվում էի, էս ինչ դավաճանական ցանցի մեջ ենք, էս ինչ ենք դարձել...


— Պարոն Ղումաշյան, իսկ զինվորականներն այսօրվա «մերկ» սահմանների համար իրենց լուման չունե՞ն: Էսօր պահեստազորի գեներալներ ահազանգում են այս կամ այն վտանգների մասին, արդյոք ժամանակին նույն գեներալները չէի՞ն կարող իրավիճակը շտկել` գոնե սահմանային առումով:


— Գեներալնե՞ր… ցույց տուր ինձ մի հատ տղա գեներալի անուն, ով շալվար է հագնում. սաղին հատիկ-հատիկ ճանաչում եմ: Բոլորը իրենց կաշվից են վախենում, կաշվից ու աթոռից, պաշտոնը, պագոնը կարեւոր են, քան հայրենիքը»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր