Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

29 հուլ 2022 15:44

«Դոլարի կուրսի անկումն արհեստական է». Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «ԱՄՆ ՖՌՍ (իրանց ԿԲ) բարձրացրել է տոկոսադրույքը 0.75% -ով։ Սա սպասվող իրադարձություն էր. այն որոշակի կայունացնում է շուկան և միջոց է ինֆլացիան զսպելու համար։ Ռեցեսիայի մասով և ՖՌՍ-ի նախագահը և Ջո Բայդենը շտապեցին հայտնել, որ 350.000 նոր աշխատատեղեր են բացվել, որը իր հետ բերում է տնտեսական աճ և ռեցեսիա չի սպասվում։
Երբեք, որևիցե կառավարության, հատկապես ընտրությունների նախաշեմին ապագայի մասով վատ կանխատեսումներով հանդես չի գալիս։ Իմ անձնական կարծիքով սա աշնանը նախընտրական գործընթացի համար արված հայտարարություններ են։
Անհանգստացնող է դոլարի պատմական բարձր կուրսը բոլոր արժույթների նկատմամբ։
ԱՄՆ շատ երկրներ են պարտք և պարտք են դոլարով, խնդիրը նրանում է, որ այդ պարտքը մարելը այդ երկրների համար ավելի է դժվարանում։ Այդ երկրները ստիպված իրենց մոտ էլ են բարձրացնում տոկոսադրույքները, որպեսզի պահպանեն իրենց արժույթը և զսպեն ինֆլացիան, որին զուգահեռ անկում է ապրում բիզնեսը և պակասում են եկամուտները, որոնց շնորհիվ էլ պետք է մարվեր այդ պարտքը։
Սրան զուգահեռ հետաքրիր հայտարարություն է արել Apple ընկերությունը, որը SNP 500 ընկերությունների մեջ ամենամեծ կապիտալ ունեցողն է՝ կազմում է ընդհանուրի 20%-ը։ Apple-ը հայտարարել է, որ ապագայում սպասում է վաճառքների մեծ աճ, բայց սա այն դեպքում, երբ աշխարհում դիտարկվում է` սմարթֆոնների վաճառքի անկում 9% -ով։
Ամերիկացի Apple ընկերության օպտիմիստական հայտարարությունն այդքան էլ հավատ չի ներշնչում։ Apple արտադրանքը վաճառվում է աշխարհով մեկ,
դոլարի թանկացման հետ նաև թանկանում է սմարթֆոնի գինը և ուրիշ երկրներում նրա գինն էլ ավելի է բարձրանում, քանի որ սմարթֆոն գնելու համար այդ երկրի քաղաքացին ավելի շատ պետք է աշխատի։
Ստացվում է, որ ընդհակառակը՝ սպասվում է գլոբալ գնողունակության անկում, որն իր հերթին պատճառ կարող է լինել ռեցեսիայի։
Հայաստանի մասով, դոլարի հետ կապված հարցերին կա մեկ պատասխան` դոլարի կուրսի անկումն արհեստական է։
Շարունակելի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր