Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

12 օգոս 2022 12:48

Ղազախստանը կսկսի իր նավթը վաճառել Ադրբեջանի ամենամեծ խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը

Սպասվում է, որ Ղազախստանը սեպտեմբերից իր հում նավթը կսկսի վաճառել Ադրբեջանի ամենամեծ խողովակաշարով, քանի որ այլընտրանքային տարբերակներ է փնտրում այն երթուղուն, որը Ռուսաստանը սպառնում է փակել։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երեք աղբյուր։ Ղազախստանի նավթի արտահանումը կազմում է համաշխարհային մատակարարումների ավելի քան 1 տոկոսը կամ օրական շուրջ 1,4 մլն բարել։

20 տարի շարունակ նավթը CPC խողովակաշարով առաքվել է Ռուսաստանի սևծովյան Նովոռոսիյսկ նավահանգիստ, որն ապահովում է մուտքը դեպի համաշխարհային շուկա: Հուլիսին ռուսական դատարանը սպառնաց, որ կփակի CPC-ն՝ խթանելով Ղազախստանի կառավարությանն ու օտարերկրյա արտադրողներին այլ պայմանագրեր կնքել։
 
Խնդրի մանրամասներին տիրապետող աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Ղազախստանի պետական նավթային «Կազմունայգազը» ադրբեջանական պետական SOCAR ընկերության առևտրային ստորաբաժանման հետ ակտիվ քննարկումներ է անում՝ թույլ տալու համար ադրբեջանական նավթամուղով տարեկան 1,5 միլիոն տոննա ղազախական նավթ արտահանել դեպի Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ։ Աղբյուրը հայտնել է, որ վերջնական պայմանագիրը կողմերի միջև կնքվելու է օգոստոսի վերջին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով հոսքերը կսկսվեն մեկ ամիս անց։

Եվս երկու աղբյուր հայտնել են, որ տարեկան 3,5 մլն տոննա ղազախական նավթամթերք էլ կարող է 2023 թվականին ադրբեջանական խողովակաշարով գնալ դեպի Վրաստանի Սուփսա նավահանգիստ։ Ղազախստանի և Ադրբեջանի նավթային ընկերությունները հրաժարվել են լրատվամիջոցին մեկնաբանություններ տալ։

Աղբյուրները նաև նշել են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի նոր երթուղին նշանակում է, որ Ղազախստանը պետք է հույսը դնի փոքր լցանավերով նավատորմի վրա, որպեսզի իր նավթը Կասպից ծովով Բաքու տանի Ակտաու նավահանգստից, որն ունի սահմանափակ հզորություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր