Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

11 հոկ 2022 16:55

«Ղարաբաղում չպետք է մնա Հայաստանի ոչ մի քաղաքացի».Ի՞նչ է թաքնված խաղաղության իմպուլսների հետևում. Գ. Հասանգուլիև

Հոկտեմբերի 8-ին Պրահայի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել «Միացյալ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն ու պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևը:
Գ. Հասանգուլիևն ասել է. «Պրահայի հանդիպման արդյունքում արված հայտարարությունը Ադրբեջանի հերթական դիվանագիտական հաջողությունն է։ Ներկայիս համաձայնագրից խուսափելու դեպքում Հայաստանը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի կոշտ որոշումներ կայացնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ապահովելու համար։ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները, պիտի բացի Զանգեզուրի միջանցքը, Ղարաբաղում չպետք է մնա Հայաստանի ոչ մի զինվոր ու քաղաքացի: Ադրբեջանը պիտի Զանգեզուրի միջանցքի բացման համար Հայաստանին ժամանակ տա՝ այդ մասին տեղեկացնելով Ռուսաստանին որպես միջնորդ երկիր: Եթե մինչև ժամանակի ավարտը Հայաստանը համապատասխան քայլեր չձեռնարկի, Լաչինի միջանցքը պետք է փակվի, իսկ Ղարաբաղի հայաբնակ տարածքներում պետք է հակաահաբեկչական գործողություն իրականացվի: Չպետք է 2020թ.նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության հայերի շահերին համապատասխանող կետերն անհապաղ կատարվեն, իսկ մյուսները՝ ոչ: Ադրբեջանցի պաշտոնյաները պետք է բացեիբաց խոսեն այդ մասին, նախապես զգուշացնեն միջազգային հանրությանն ու հայերի կողմնակիցներին: Հակառակ դեպքում վստահաբար ասում եմ, որ անիմաստ բանակցությունները կերկարաձգվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի առաջացել նրանց համար բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ»:


Նախ, այս հայտարարությունը հերքում է այն թեզը, որը տարածում են Հայաստանի ներսում ռուսաֆոբ շրջանակները` ասելով, թե Ադրբեջանին ձեռնտու է Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնագրի ստորագրումը: Ապա, ևս մեկ անգամ շեշտվում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, որը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի բուն նպատակը ոչ թե Հայաստանի սուվերեն տարածքով ճանապարհ ստանալն է, այլ այդ սուվերեն տարածքի օկուպացիան և դրանով դեպի Նախիջևան կապը հաստատելը: Եվ դրա համար ադրբեջանական կողմը պատրաստ է զանազան լծակներով ճնշում կիրառել հայկական դե-ֆակտո կողմի վրա, այդ թվում նաև Արցախը մայր Հայաստանից կտրելու և Արցախի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու գնով, ինչը ադրբեջանական կողմը կոչում է «հակաահաբեկչական գոծողություններ»: Այս սցենարն, իհարկե, անխուսափելի է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների օրոք, սակայն որքան վերջիններս փորձեն հապաղել, այնքան ավելի արագ այն կյանքի կկոչվի: Իսկ Արցախի ՊԲ-ի կազմալուծման դեպքում, բնակչությունը, բնականաբար կմնա անպաշտպան և ստիպված կլինի լքել Արցախը:


Նույն տրամաբանությամբ է կառուցված նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևի հայտարարությունը, որում ասվում է. «Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումը ճիշտ է դիտարկել որպես Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում անցկացված նախորդ հանդիպումների շարունակություն: Նման ձևաչափով անցկացվող հանդիպումները բնութագրվում են դրական դինամիկայով։ Պրահայում Ադրբեջանի ու Հայաստանի միջև ստորագրված հայտարարությունը խոչընդոտում է ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր հայ քաղաքական գործիչների կողմից անտրամաբանական հայտարարությունների ու պայմանների անտեղի առաջադրմանը: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հաճախ իր հայտարարություններում փորձում է խաղաղության ձեռքբերումը կապել Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների կամ «կարգավիճակի» հետ՝ դրանով իսկ փորձելով դանդաղեցնել գործընթացը։ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն արդեն խոչընդոտում է նման պայմանների առաջադրմանը և փաստորեն ստիպում է Հայաստանին խաղաղություն կնքել Ադրբեջանի առաջադրած հինգ հայտնի սկզբունքների հիման վրա: Հաջորդ փուլում խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանների ճշգրտումը և Զանգեզուրի միջանցքի բացումը կիրականացվեն երկկողմ կարգով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված կոնկրետ գործողություններ սահմանող ծրագրերի հիման վրա»:


Այնուհետև, պատգամավորը հավելել է. «Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը Պրահայի հանդիպմանը հենց Փաշինյանի շահերից էր բխում, և այդպիսով Փաշինյանը ձգտում էր երկրի ներսում նվազեցնել կամ լիովին վերացնել ճնշումն իր վրա: Պրահայի հանդիպումից հետո հետևելով հայ հասարակության պասիվությանը՝ կարելի է եզրակացնել, որ դա Փաշինյանի կողմից ճիշտ հաշվարկված քայլ էր։ Սակայն նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության նպատակը ոչմիայն Փաշինյանին ընդդիմությունից պաշտպանելն էր, այլև տարածաշրջան միջազգային դիտորդական առաքելություն մտցնելու նպատակով Ադրբեջանի համաձայնությունը ստանալը»:


Հետաքրքրական է նաև Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զյուլֆյուղարովի հայտարարությունը, որտեղ ներկայացնելով 1918-1920 թթ.-ի քարտեզ, ասում է, որ սրանք են Ադրբեջանի տարածքները` հղում կատարելով 1991 թ.-ի հոկտեմբերի 18-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական ինքնիշխանության մասին» սահմանադրական ակտին, որի նախաբանում գրված է, որ Ադրբեջանի Հանրապետությունը իրեն հռչակում է Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ:



Մի կողմ թողնենք այն փաստը, որ այս քարտեզը չի կարող համարվել հավաստի, քանի որ այստեղ Ադրբեջանի կազմում են պատկերված արդեն իսկ այն ժամանակվա դրությամբ վիճելի համարվող տարածքները` Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրը: Հարց է առաջանում` ինչու՞ ադրբեջանական կողմը նախկինում հղում չէր կատարում ներպետական իրավունքին: Իսկ պատասխանն ակնհայտ է. քանի որ նախկինում Հայաստանի իշխանությունները որպես հակափաստարկ կարող էին բերել 1989 թ.-իդեկտեմբերի 1-ին ընդունված «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը` որպես կշիռ ունեցող ներպետական փաստաթուղթ: Սակայն ներկայիս դե-ֆակտո իշխանությունների պարագայում նման գործելաոճը միանգամայն սովորական է, քանի որ դե-ֆակտո խունտան թուրք-ադրբեջանական շահերի սպասարկուն է Հայաստանում:  
hayaliq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր