Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին          Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ       Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ    

24 հոկ 2022 18:19

Ամենալարված սահմաններն Իրանինն են և մենք պատրաստ ենք օտարերկրա ուժերի փոխարեն ապահովելու տարածաշրջանի անվտանգությունը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, ծովակալ Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է, որ Թեհրանը տարածաշրջան երկրներին հայտնել է, որ օտարերկրյա գերտերությունների փոխարեն տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովել ինքը:

Այդ մասին, Mehr գործակալության հաղորդմամբ, իրանցի պաշտոնյան հայտարարել է երեկ երեկոյան՝ Al-Alam News Network-ի հետ զրույցում: Շեշտելով, որ Պարսից ծոցը պատկանում է տարածաշրջանի բոլոր երկրներին՝ Թանգսիրին ավելացրել է, որ ափի ամենալարված սահմաններն Իրանինն են:

«Մենք նաև տարածաշրջանի երկրներին առաջարկել ենք, ասել ենք, որ օտարերկրյա ուժերի փոխարեն պատրաստ ենք ինքներս ապահովել տարածաշրջանի անվտանգությունը»,-նշել է իրանցի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար տարածաշրջանի անվտանգություն ոչ մի կարևորություն չունի, այլապես ԱՄՆ-ը տարածաշրջան չէր մտնի ստորջրյա ատոմային նավատորմով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր