Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 դեկ 2022 18:30

Պարտավո՛ր է ռուսը... Մենք նրա ասածով ենք եկել այստեղ,ինքնակազմակերպվենք ու բոլորով գնանք Լաչինի միջանցք

Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմամարդ հավաք էր ընթանում, որի ընթացքում բանախոսները կոչ արեցին այլևս լուռ չսպասել. «Մենք ունենք պարտված իշխանություն: Ցավոք սրտի, ներկա իրավիճակում մենք չենք կարող մեզ թույլ տալ ժողովրդավար ընտրություններ անցկացնել: Բայց նաև չի կարելի թույլ տալ, որ մի քանի անձինք, պարտվողական քաղաքականություն վարելով, կործանեն մեր երկիրը: Մեր իշխանությունը պարտված է, կոտրված է, կախված է ոչ միայն թուրքից, այլև ռուսից:
 
Պարտավո՛ր է ռուսը... Մենք նրա ասածով ենք եկել այստեղ: 99%-ս ռուսի խոստումներով ենք եկել այստեղ: Ասել ենք՝ եկեք, գնանք, էս ժամանակն օգտագործենք, որ երբ ռուսը դուրս գա, իսկ նա դուրս է գալու, մենք կարողանանք մեզ պաշտպանենք: Հիմա պիտի որոշենք՝ որպես հանրություն կազմակերպվո՞ւմ ենք, թե՞ չէ: Թե որոշել ենք բոլորով թողնենք, գնանք, եկեք այդպես էլ անենք: Եթե որոշել ենք տեր կանգնել մեր երկրին, ապա վաղը եկեք հավաքվենք, գնանք Լաչինի միջանցք ու մենք մեր գլխի ճարը տեսնենք: Իսկ մինչ այդ Ռուբեն Վարդանյանի առաջարկը ընդունենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր