Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

13 հուն 2023 10:00

Իշխանությունը մտադիր է մանդատից զրկել միայն Իշխան Սաղաթելյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ է հրավիրելու, որի ընթացքում էլ անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորների մասով որոշում կկայացվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թիրախում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն է: Թեև բացակաների թիվը գերազանցած պատգամավորները 22-ն են, բոլորն էլ՝ «Հայաստան» խմբակցությունից, բայց տեղեկացանք, որ Սաղաթելյանի բացակայություններն ավելի շատ են, և իշխանությունը մտադիր է ՍԴ դիմել միայն Իշխան Սաղաթելյանի մասով՝ միջնորդելով զրկել նրան մանդատից;


Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից, որն ասաց. «Այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, վաղը խորհրդի նիստն է որոշելու»:


Նկատենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը և Սեյրան Օհանյանը արդեն տևական ժամանակ է՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում են, ամեն կերպ փորձում են դաշտից հեռացնել ընդդիմադիր երկու պատգամավորներին: Ընդդիմադիրները, նշենք, վաղվա խորհրդի նիստին չեն մասնակցի»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր