Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 հուն 2023 16:33

Ուշադրություն դարձրեք Հասանովի օգտագործված բառապաշարին,նման հայտարարություններով սովորաբար նա հանդես է գալիս հնարավոր գործողությունների գնալուց առաջ

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը․ «Ադրբեջանի Պաշտպանության նախարարը այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ «իրականացվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքներում գործողության պայմանների ծավալուն վերլուծություն»–ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել «ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման և ցանկացած պահի հնարավոր սադրանքը կանխելու պատրաստակամության վերաբերյալ»:

Ուշադրություն դարձրեք օգտագործված բառապաշարին: Ալիևի ասուլիսից հետո ՀՀ–Ադրբեջան սահմանը ստացել է «պայմանական» անվանումը: Իսկ կարգադրությունները՝ «սադրանքը կանխելու վերաբերյալ» Ադրբեջանի կողմից նոր սադրանքների գնալու ակնհայտ ազդակ են: Նման հայտարարություններով սովորաբար Հասանովը հանդես է գալիս հնարավոր գործողությունների գնալուց առաջ:
Պետք է մաքսիմալ զգոն լինել և ակտիվ աշխատանք տանել միջազգայինների հետ: Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը, Ալիևի ասուլիսը դրա վառ ապացույցն է: Պետք է ակտիվորեն աշխատել դա կանխելու ուղղությամբ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր