Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

14 մար 2023 12:53

Բահրեյնում ադրբեջանցի լրագրողները խնդրեցին պատասխանել 2հարցի. Մինչեւ հիմա ոչ մի կտոր չեն հրապարակել, Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Գաֆարովան բացահայտեց իմ ստերը

Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախգահ Ալեն Սիմոնյանը:


Նա նաեւ նշել է. «Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու.




«Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV ն հաստատ կցուցադրի»,- պատասխանեց ինձ լրագրողը:


Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել:


Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք:


Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա:


Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ:


Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա:


Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր