Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը       Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

14 մար 2023 14:49

Մի բան եմ ասելու, որն աղմուկ է առաջացնելու...Ինձ դառնացնում է, որ Սերժ Սարգսյանի պես մարդը ղեկավարել է Հայաստանը

«Մի բան եմ ասելու, որն աղմուկ է առաջացնելու. դա էս պահի իմ գնահատականն է՝ հիմնված փաստերի վրա. իմ համոզմունքը նա է, որ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է 5-րդ շարասյուն: Եթե ուշադիր նայեք՝ կտեսնեք փաստերը ու կարծում եմ՝ առաջիկայում դրանք այնքան հրապարակային կլինեն, որ իմ հայտարարությունը էնքան տարօրինակ չի թվա, ինչքան տարօրինակ է թվացել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում պարտությանը:
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ 2018-ից ի վեր ՀՀ-ն ռազմատեխնիկական օգնություն չի ստացել և 44-օրյա պատերազմի ժամանակ զինամթերքի միայն 50 տոկոսն է ներգրավված եղել ռազմական գործողություններին, Փաշինյանն ասել է. «Գիտե՞ք՝ ինձ ինչն է դառնացնում, որ էդ լրջության մարդը ՀՀ-ն ղեկավարել է. ո՞նց կարելի է էդքան անլուրջ գտնվել: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին ա խոսքը: Հազարավոր կամավորներ են մասնակցել, որևէ մեկն ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել: Կատարյալ սուտ է...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր