Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

07 ապր 2023 13:55

Ֆանտաստիկ առաջարկ Սաուդյան Արաբիայից. Մոուրինյուն կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը, հայտնում է Corriere dello Sport-ը։ Նա ֆանտաստիկ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։


60-ամյա մասնագետին երեք տարբերակ է առաջարկվել՝ գլխավորել Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականը, «Ալ-Նասրը», որի կազմում խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, կամ «Ալ Ահլին»:


Նրան պատրաստ են երկու տարվա պայմանագիր տրամադրել՝ մրցաշրջանում 60 մլն եվրո աշխատավարձով։ Սակայն նա հնարավորություն կունենա խզել պայմանագիրն այն ստորագրելուց մեկ տարի հետո։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր