Արևմուտքի անպատասխանատու քայլերը, Ուկրաինային զենք մատակարարելով, մեծացնում են միջուկային գերտերությունների միջև անմիջական ռազմական բախման վտանգը

«Այսօր Ռուսաստանին զսպելու և ռուսական աշխարհը պառակտելու իրենց աշխարհաքաղաքական ծրագիրը փրկելու համար Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն Ուկրաինային ավելի ու ավելի ժամանակակից զենք են մատակարարում, ավելի ու ավելի են բորբոքում հակամարտությունը և դրա հետ մեկտեղ հրահրում ամբողջ աշխարհում զենքի անվերահսկելի տարածում»,- ասել է Լավրովը Միջազգային անվտանգության թեմայով մոսկովյան համաժողովում իր ելույթի ժամանակ։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Արևմուտքի այս արկածախնդիր, անպատասխանատու քայլերը զգալիորեն մեծացնում են միջուկային գերտերությունների միջև անմիջական ռազմական բախման վտանգը