Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

17 օգոս 2023 11:44

Բայրամովը Տոյվո Կլաարին բողոքել է. Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում,հայտարարությունները «կեղծ և անհիմն» են

Օօգոստոսի 16-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ անցկացվող բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակի շուրջ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախում տիրող իրավիճակին, ինչի վերաբերյալ Բայրամովը հայտարարել է, որ «վերջին շրջանում Հայաստանի կողմից տարածաշրջանում «ռազմաքաղաքական սադրանքների» աճը, տարածաշրջանում «շրջափակման» և «լարված հումանիտար իրավիճակի» մասին «կեղծ և անհիմն» հայտարարությունները չեն ծառայում խաղաղությանն ու կայունությանը»։

Բայրամովը նաև Երևանին մեղադրել է «Լաչինի միջանցքի հետ զուգահեռ Ակնա-Ստեփանակերտ ճանապարի գործածության ու վերաինտեգրման հարցերով հայ բնակիչների հետ հանդիպումների շուրջ պայմանավորվածությունների խաթարման» համար, ինչը, նրա խոսքով, վկայում է այն մասին, որ «Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր