Ռեհանը որքան էլ օգտակար է,այնքան էլ վտանգավոր է որոշ խմբի մարդկանց համար
Հնդիկ բժիշկները պնդում են, որ ռեհանը պայքարում է օրգանիզմում առկա ազատ ռադիկալների դեմ, որոնք կարող են առաջ բերել քաղցկեղ:
Համաձայն գիտական հետազոտությունների, ռեհանը ամրացնում է իմունային համակարգը: Այն օժտված է հզոր հակասեպտիկ ու հակաբակտերիալ հատկություններով:
Պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները
Ռեհանը պարունակում է վիտամին B6-ի ու մագնեզիումի մեծ քանակություն:Մագնեզիումը կանխում է սրտի նոպանների առաջացումն ու ամրացնում է սրտանոթային համակարգը: Վիտամին B6-ը կանխում է վնասակար տարերի կուտակումը:Ավելին, այս բույսը նվազեցնում է առիթմիայի առաջացման հավանականությունն ու թուլացնում է մկանները:

Միշտ արդիական ու խոհանոցում անպակաս է ռեհանը, որն օգտագործում են և թարմ վիճակում և չորացրած: Ռեհանի օգտակար հատկությունները բազմազան են: Այն շատ օգտակար է առողջության համար:
Հետաքրքիր է, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս չմոռանալ ռեհանի մասին տարվա ցանկացած եղանակի և օգտագործել գոնե չորացրած վիճակում, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք ամրապնդում են մարդու իմունային համակարգը:
Բացի այդ, ռեհանը հարկավոր է ավելացնել ուտեստներին՝ աղիների ու ստամոքսի հիվանդություններից խուսափելու, զարկերակային ճնշումը բարձրացնելու և միզասեռական համակարգի խանգարումներից խուսափելու համար:
սակայն այս բույսը հակացուցված է որոշ խմբի մարդկանց.
- սրտամկանի ինֆարկտով,
- թրոմբոզով, թրոմբոֆլեբիտով (երակային հիվանդություն),
- հղիության և լակտացիայի ժամանակ,
- հակացուցված է հիպերտոնիայի դեպքում,
- խորհուրդ չի տրվում յոթ տարեկանից ցածր երեխաների համար,
- արյան մակարդման խանգարումներով,
- 1 և 2 աստիճան շաքարային դիաբետով հիվանդներ,
- բույսը պարունակում է սնդիկի միացություն, ուստի այն չի կարելի մեծ քանակությամբ ուտել: