Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

23 օգոս 2023 13:34

Տեսանյութ. Թուրքիան՝ ուժգին հրդեհների մեջ. տարհանվել են գյուղեր, կա զոհ.ժամանակավորապես փակել են Դարդանելի նեղուցը

Թուրքական իշխանությունները անտառային հրդեհների պատճառով փակել են Դարդանելի նեղուցը՝ հարավից հյուսիս նավերի անցման համար. հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Իշխանություններին չի հաջողվում հսկողության տակ առնել անտառային հրդեհը։ Երկիրը տարհանում է ավելի քան 200 հազար մարդու Չանաքքալեի մերձակա գյուղերից։ Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում Թուրքիայում տարհանվել է 13 գյուղ:

Հաղորդվում է մի քաղաքացու մահվան մասին։ Շտապելով փրկել իր անասուններին՝ նա հայտնվել է կրակի շրջափակման մեջ: 
***
Առավոտյան Դարդանելի նեղուցով նավերի երթևեկությունը կրկին ժամանակավորապես դադարեցվել է՝ հրշեջ ավիացիայի կողմից բնական խոշոր հրդեհի մարումն ապահովելու նպատակով։

Հայտնում է ТАСС գործակալությունը։

Նեղուցով նավարկությունը դադարեցվել էր նաև օգոստոսի 22-ին ինչպես հրդեհաշիջման աշխատանքների համար, այնպես էլ ծխից տեսանելիության սահմանափակման պատճառով։ Գիշերը նավերի անցումը Մարմարա ծովից դեպի Էգեյան ծով միակողմանիորեն վերսկսվել էր, սակայն լուսադեմին Թուրքիայի տրանսպորտի նախարարության որոշմամբ նեղուցը կրկին փակվել է՝ հրշեջ ուժերի խմբավորումն առավել արդյունավետ օգտագործելու համար։

Հրդեհն ընդգրկել է 1500 հա մակերես։ Կանխարգելիչ նպատակներով տարհանվել են հրդեհի տարածքում գտնվող ինը գյուղերի 1200 բնակիչներ, ինչպես նաև տեղի հիվանդանոցը։

Հրդեհը բռնկվել է օգոստոսի 22-ի կեսօրին և սաստիկ քամու ներգործությամբ ընդգրկել է ընդարձակ տարածք՝ մոտենալով բնակավայրերին։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ օգոստոսի 23-ին Չանաքքալեի նահանգում օդի ջերմաստիճանը կգերազանցի 30 աստիճանը և կուղեկցվի քամով, որի արագությունը կարող է կազմել 30-60 կմ/ժամ։ Դա կարող է նպաստել կրակի տարածմանը և դժվարացնել հրդեհի մարումը:

Տեսանյութերը՝ այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր