Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

04 սեպ 2023 14:00

Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով մարդիկ են զոհվել, կան անհայտ կորածներ

Թուրքիայի կենտրոնական շրջաններում հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է Hürriyet թերթը, կան նաև անհետ կորածներ։


Երկրի օդերևութաբանության գլխավոր վարչությունը շաբաթ օրը նախազգուշացրել է շատ նահանգներում սպասվող հորդառատ տեղումների մասին:


Պարբերականի հողորդմամբ՝ բազմաթիվ նահանգներում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել: Աքսարայում մեկ մարդ մահացել է, 7-ը վիրավորվել այն բանից հետո, ինչ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են բենզալցակայանն ու մեքենաները։ Բացի այդ, հեղեղումների հետևանքով վնասվել է նաև ճանապարհը, իսկ Կեսարիայի որոշ շրջաններում հորդառատ անձրևների պատճառով առուներ են վարարել։


Նևշեհիր քաղաքի Գյուլշեհիր շրջանում երկու մարդ է մահացել․ նրանք գտնվել են ավտոմեքենայում, որը հայտնվել է հոսքաջրերի մեջ։ Զոհերի թվում է նաև 50-ամյա մի կին, որը մեքենայով հայտնվել է հոսքաջրերի մեջ, ինչից հետո մեքենան անցել գետնի տակն ու խորտակվել։


Հեղեղումների հետևանքով աննշան վնասվածքներ է ստացել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Աքսարայի հիվանդանոց, որտեղ նրանց վիճակը գնահատվել է բավարար։


Այնուամենայնիվ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ըստ տեղեկությունների՝ փրկրարները դեռ չեն հայտնաբերել անհետ կորած համարվող մի տղամարդու և նրա երեխային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր