Տեսանյութ. Այն պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին.Զախարովան կոշտ է պատասխանել Ալեն Սիմոնյանի ասածներին

«Իսկ իմ բառերը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին նա ինչ-որ կերպ նշե՞լ է։ Եթե նրանք ցանկանում են խոսել փորձագիտական մակարդակով, լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները. մենք կապի հիանալի խողովակներ ունենք Երեւանի հետ բոլոր ուղղություններով, պետականից մինչեւ հասարակական։ Եվ այնուամենայնիվ, պետք է, ինձ թվում է... Ես հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերն էլ են առանձնացված՝ ով ինչ է հայտարարում եւ ով ինչպես է ասում։ Բայց եւ այնպես, ես համոզված եմ, որ դա իրավունք չի տալիս այն մարդկանց, որոնք ներկայացնում են հայ հասարակությանը, օգտագործել նման ինչ-որ արտահայտություններ, իսկ մենք դրանք վերջին ժամանակներս քիչ չենք տեսնում եւ լսում»,- ասել է Զախարովան։