Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

09 սեպ 2023 15:05

Ինչից է Ադրբեջանն այդքան անհանգստացած. սադրանք և իրավիճակի սրացո՞ւմ...Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններն անվանել է «անօրինական»

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններն անվանել է «անօրինական», ինչը, ըստ նրանց, «Ադրբեջանի Սահմանադրության, նրա օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է»։

«Այսպես կոչված ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած այսպես կոչված ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկել ստատուս քվոն պահպանելու և իր օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, իրականում շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և, ընդհակառակը, որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր