Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

12 սեպ 2023 14:05

Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը. Պուտին

Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը. այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ:

«Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հենց Հայաստանն է որոշել: Դա է խնդիրը: Հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինձ ասում է՝ Դուք գիտեք չէ՞, որ Հայաստանը Ղարաբաղը մերն է ճանաչել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, այն լուծված է և Հայաստանի ղեկավարությունն այս մասին հրապարակավ հայտարարել է՝ մինչ 1991-ը գոյություն ունեցող ամբողջ տարածքը համարելով Ադրբեջանի ՍՍՀ-ի շրջանակում և հայտարարելով թիվ, որում ներառված է նաև բուն Ղարաբաղի տարածքը: Դա արդեն իրողություն է: Չէ՞ որ դա մեր որոշումը չէ, դա ներկայիս ՀՀ ղեկավարության որոշումն է»,- ասել է ՌԴ նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր