Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

20 սեպ 2023 16:17

Երևանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել հնդիկների մասնակցությամբ․ գործի են դրվել երկաթե ու փայտե ձողեր

Երեւանում, սեպտեմբերի 19-ին հնդիկների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը և գույքի վնասման դեպքն է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:


Այդ օրը՝ ժամը 01։45-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Շարմա Ա․-ից, ով հայտնել է, որ Հասրաթյան փողոցի 29/8 հասցեում հնդիկ քաղաքացիները «իրար սպանում են» և կարիք կա շտպօգնության բժիշկների։


Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ հնդիկների միջև, ովքեր այնուհետև ձեռքերին եղած երկաթե և փայտե ձողերով ոչ միայն փոխադարձ հարվածներ են հասցրել, այլև վնասել են Kia մակնիշի ավտոմեքենան։


Ոստիկաններին և պարեկներին հաջողվել է նշված վայրից Ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխել Հնդկաստանի մի քանի քաղաքացիների, իսկ մի քանիսն էլ դիմել են փախուստի։


Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։


Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ կռվի մասնակիցների ամբողջական ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր