Հուլիսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ    

21 սեպ 2023 10:32

Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել: ՊԵԿ-ը նրան պատկանող «Նիկոլյան» ՍՊԸ-ի մասով արձանագրություն է կազմել և որոշում կայացրել։ Ի դեպ, այս որոշումը եղել է Ադրբեջանի դրոշը վառելուց հետո: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա էլ ՊԵԿ-ի որոշումը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում:

Արամ Նիկոլյանի ներկայացուցիչը չցանկացավ խոսել, թե ինչ արձանագրության մասին է խոսքը, որի հետ Արամ Նիկոլյանը չի համաձայնել և դիմել է դատարան:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, նա Ադրբեջանի դրոշը վառել և դուրս էր հանել դահլիճից։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել էին, երբ դահլիճ էին բերել Ադրբեջանի դրոշը։ Դեպքից հետո խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել էր վարույթ, սակայն գործն ընթացք չստացավ»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր