Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

09 հոկ 2023 15:03

Հայաստանը միշտ կփորձի հետ վերցնել Ղարաբաղը.Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին.Իրան

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար Հեյդարին հայտարարել է, որ «Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին»: Ինչպես նշում է khabarban.com կայքը, նա այս մասին ասել է Երիտասարդ լրագրողների ակումբի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով արցախյան հակամարտությանը:

«Ներկայումս Ղարաբաղն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության տարածք է: Ադրբեջանի Հանրապետությունը, օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի (Իսրայել-Tert.am) կարողությունները, ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ», - ասել է իրանցի պաշտոնյան:

«Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին, և այն, որ մարդիկ փախել են Հայաստանի տարածք, պայմանավորված է ադրբեջանական բանակի հարձակմամբ, և դա չի նշանակում, որ Ղարաբաղի հայերը կորցրել են իրենց ինքնությունը... Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը շրջափակման պատճառով նեղ դրության մեջ է դրել Ղարաբաղը. Ղարաբաղը շրջափակման մեջ է չորս կողմից», - ասել է Հեյդարին:

Նա պարզաբանել է, որ  արտտարածաշրջանային երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները, և օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ աշխարհաքաղաքական առումով Եվրոպային միանալու համար։

Հեյդարիի խոսքով՝ Հայաստանը միշտ կփորձի հետ վերցնել Ղարաբաղը, ուստի ավելի լավ է հայ-ադրբեջանական խնդիրները լուծել քաղաքական համաձայնագրերի և Իրանի նման երրորդ երկրի միջնորդությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր