Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

13 հոկ 2023 11:26

ՀՀ–ում ավելանում է Covid–ով վարակվածների թիվը. հիվանդության նոր տարբերակ է հայտնաբերվել

Հայաստանում հայտնաբերվել են ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված հիվանդացության ակտիվություն։

Միաժամանակ ՀՀ-ում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և կորոնավիրուսային հիվանդության (SARS-COV-2) հարուցիչներ, գերակշռում են կորոնավիրուսային հիվանդության (SARS-COV-2) հարուցիչները»,- ասված է գերատեսչության պատասխանում։

Նշվում է, որ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի EG.5 (Էրիս) տարբերակը։ Նոր ենթատեսակի ախտանշաններն են հազը, փռշտոցը, գլխացավը, ջերմությունը։ Հանրապետությունում շրջանառվում են նաև XBB.1.5 (Կրակեն), XBB.1.16 (Արկտուրուս) տարբերակները։
Կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշը կազմում է Rt=1.4։

Ավելին` Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի սկզբից հոկտեմբերի 9-ը ներառյալ COVID–ասոցացված կավասակիանման համախտանիշ արձանագրվել է մինչև 18 տարեկան 12 երեխայի մոտ, բոլորը ստացել են համապատասխան բուժում:

Միաժամանակ ՀՀ-ում մինչ օրս կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի արձանագրվել: Վարակի ներբերման և տարածման վտանգը Հայաստանում համարվում է ցածր։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը սուր շնչառական վիրուսային վարակների, գրիպի և կորոնավիրուսային վարակների աճի ֆոնին խորհուրդ է տալիս պատվաստել, իսկ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների դեպքում (ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մարմնի ցավեր, կոկորդի ցավ, չոր հազ) դիմել բժշկական հաստատություններ և ժամանակին բժշկական օգնություն ստանալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր