Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

13 հոկ 2023 12:39

Թուրքական ԱԹՍ-ի խոցման պատճառով Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ին՝ հեռանալ Ինջիրլիքի ավիաբազայից

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական İYİ (Լավ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է լքի Ինջիրլիքի ավիաբազան, եթե նրանք անհարմար են զգում Սիրիայում թուրքական ներկայությունից, գրում է Turkish Minut-ը։
 
Թուրքիայում տարբեր գործիչներից, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո Աքշեները իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական անօդաչու թռչող սարքի խոցումը։ Նա խոսել է այն պնդման մասին, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները, որոնք խոցել են թուրքական անօդաչու թռչող սարքը, օդ են բարձրացել Ինջիրլիքի ավիաբազայից։ «Այստեղ ես ուզում եմ հստակեցնել՝ արդյո՞ք այս լուրջ պնդումը ճշմարիտ է։
 
Եթե ԱՄՆ կառավարությունն անհարմար է զգում Թուրքիայի ներկայությունից այս տարածաշրջանում, նա պետք է անհապաղ ազատի Ինջիրլիքի ավիաբազան»,- ասել է Աքշեները՝ նշելով,որ ԱՄՆ-ը պետք է փոխհատուցի Թուրքիային խոցած անօդաչու սարքի համար։ Թուրքիայի ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ, նախագահ Էրդողանի դաշնակից Դևլեթ Բահչելին նույնպես դատապարտել է միջադեպը իր կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ՝ այն որակելով որպես «անօրինական և սխալ»։
 
Հիշեցնենք, որ Պենտագոնի խոսնակ, բրիգադի գեներալ Փեթ Ռայդերը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ի առավոտյան տեսել են, որ թուրքական անօդաչուներն ավիահարվածներ են հասցնում սիրիական Հասաքա քաղաքում ամերիկյան զորքերից շուրրջ 1 կմ հեռավորության վրա: Մի քանի ժամ անց թուրքական անօդաչուն մոտեցել է ամերիկյան զորքերից կես կիլոմետրից պակաս հեռավորության վրա, ինչը համարվել է սպառնալիք և խոցվել F-16-ի կողմից:
 
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիան օդային հարվածներ է հասցրել քրդական ուժերին այդ տարածքում հոկտեմբերի 1-ին Անկարայում տեղի ունեցած  ահաբեկչությունից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել է ապօրինի Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK)։ Ուշագրավ է, որ  Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել էր անօդաչուի կորուստը, սակայն նշել, թե սարքը տեխնիկական խնդիրների պատճառով է կործանվել, և չէր ասել ԱՄՆ զինուժի դերակատարման մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր