Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 հոկ 2023 16:45

Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Սիրիայի հետ կապված արտակարգ դրությունը: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

«Իրավիճակը Սիրիայում և, մասնավորապես, թուրքական կառավարության գործողությունները՝ ուղղված Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական հարձակմանը, խաթարում են Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին ջախջախելու արշավը, վտանգի տակ է դնում խաղաղ բնակչությանը և տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը»,- նշված է Սպիտակ տան կայքում հրապարակված հրամանում։

Նշվել է նաև, որ արտակարգ դրությունը կշարունակի գործել 2023 թվականի հոկտեմբերի 14-ից հետո։

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի զինված ուժերը Սիրիայի երկնքում խոցել էին թուրքական ԱԹՍ, որը թիրախավորում էր տեղի քրդական ուժերին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական, իսկ Վաշինգտոնը` ոչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր