Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

27 հուն 2024 12:59

Թուրքիայում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ. կան տուժածներ.Մեր թիմերը մարտական պատրաստ վիճակում են.

Թուրքիայում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ. կան տուժածներ.Մեր թիմերը մարտական պատրաստ վիճակում են.Թուրքիայում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է արտակարգ իրավիճակների վարչության թուրքական գործակալությունը (AFAD)։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիրում, Մենդերես շրջանում։

Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 08.19-ին։

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է 8,5 կիլոմետր խորությունում։

«Մեր նահանգապետը ոչ մի բացասական նորություն չի ստացել երկրաշարժի մասին։ Ես մեր տուժած քաղաքացիներին ցանկանում եմ արագ ապաքինում»,- նշվել է Իզմիրի նահանգապետի վարչության հայտարարությունում։

AFAD-ում եւս հայտնել են, որ երկրաշարժից հետո «բացասական իրավիճակ» չկա։

«Դաշտերի սքանավորման աշխատանքները շարունակվում են, եւ մեր թիմերը մարտական պատրաստ վիճակում են։ Մենք մեր տուժած քաղաքացիներին ցանկանում ենք արագ ապաքինում»,- նշվել է հայտարարությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր