Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

03 փետ 2024 13:32

Ի վերջո, «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն կա՞,թե ոչ

Ի վերջո, «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն կա՞,թե ոչՍոցիալական մեդիայում տարածվում են մի շարք օգտատերերի գրառումներ, որոնք պնդում են, թե ՀՀ հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում ադրբեջանցի հեղինակի պատմվածք է ներառված։


Սոցցանցերում հրապարակումներից հետո լուրը շարունակել է տարածվել մամուլում։


Այս մասին գրել է «Փաստերի ստուգման հարթակ»-ը:


««Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագիրքն ու պարզեց, որ այնտեղ ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն չկա։


FIP.am-ն ուսումնասիրեց նաև, ֆեյսբուքյան Zona Postive էջի հրապարակված տեսանյութն և գրառումը: Առաջինում երևում է «Մանկական պատմվածքների ժողովածու» գիրքը, որում ներառված է նաև պատմվածք, որը էջը վերագրել է ադրբեջանցի հեղինակի։


Էջը հաջորդ գրառման մեջ նկատել է, որ գրքի նույն շարադրանքով պատմվածքներից մեկը ներառվել է 2023 թվականին տպագրված 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում։


Այսպես, գիրքը տպագրվել է 2008 թվականին Save the Children հիմնադրամի կողմից և այն ժամանակ երաշխավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։ Ժողովածուի պատմվածքները մշակվել են Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հեղինակների կողմից ռուսերեն գրված սցենարների հիման վրա, և դրանք մշակել ու ավարտուն տեսքի է բերել Բերնարդինե Սարգսյանը։


 
FIP.am-ի հետ զրույցում գրքի թարգմանիչ Նունե Թորոսյանը պատմեց, որ Save the Children հիմնադրամի դրամաշնորհի շրջանակում հայ, ադրբեջանցի և վրացի սցենարիստները մանկական ֆիլմի ռուսալեզու սցենար են մշակել, և ամեն սցենարիստի հանձնարարված է եղել ֆիլմի թեմատիկ հատվածներից մեկը։


Թորոսյանը նշում է, որ հետագայում հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ գործակցությամբ որոշվել է ֆիլմի սցենարը վերածել պատմվածքների՝ տեղայնացնելով դրանք հայկական միջավայրին․ թարգմանիչը նշել է, որ հայ հեղինակ Բերնարիդինե Սարգսյանն է ֆիլմի սցենարի թեմատիկ դրվագները մշակել՝ համապատասխանեցնելով դրանք հայկական միջավայրին ու անձնանուններին։


FIP.am-ը ևս նկատեց, որ պատմվածքի հերոսները հայկական անձնանուններով երեխաներ են։


Հատկանշական է, որ Թորոսյանը տեղյակ չէ, թե ով է արդեն 5-րդ դասարանի դասագրքում պատմվածքի հեղինակ ներկայացվող Արթուր Մանուկյանը և ինչու է պատմվածքը նրան վերագրվել։


Aravot.am-ի զրույցում դասագրքի համահեղինակներից, բանասիրական գիտությունների դոկտոր Աշոտ Գալստյանն ասել է, որ տարբեր էլեկտրոնային հարթակներում բազմաթիվ ստեղծագործություններ կան, որոնք արժի, որ քննության նյութ դառնան: «Սա նաև ժամանակի և չափորոշչի պահանջ է: Այս դասագիրքը ոչ թե գրականության, այլ մայրենիի դասագիրք է, որի հիմնական նպատակներից է կարծիք և դիրքորոշում արտահայտելու կարողության, ինչպես նաև լեզվական մշակույթի զարգացումը»,- նշել է դասագրքի հեղինակը։


Փաստացի, ֆեյսբուքյան էջը հայ, վրացի ու ադրբեջանցի սցենարիստների գործակցությամբ ստեղծված մանկական ֆիլմի սցենարի մոտիվներով հայ հեղինակի մշակած ու տեղայնացրած պատմվածքը վերագրել է ադրբեջանցի հեղինակի»,- ասված է «Փաստերի ստուգման հարթակ»-ի հաղորդագրության մեջ ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր