Արևի վրա վերջին երկու ամսվա ընթացքում արձանագրվել է ամենախոշոր բռնկումը          Սևդալիզան ելույթ չի ունենա Հայաստանում՝ «Coca-Cola Music Fest»-ի ժամանակ       Ռուսաստանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել    

28 փետ 2024 22:07

Երևանում վրաերթի են ենթարկվել պապ ու թոռ․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում վրաերթի են ենթարկվել պապ ու թոռ․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոցՓետրվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարե Պ․-ն իր վարած «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 50-ամյա Սերգեյ Հ․-ին և անչափահաս Միշել Հ․-ին, ում տարիքը պարզվում է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն ու մինչ բժիշկների օպերատիվ ժամանումը, քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած բժիշկները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վրաերթի ենթարկվածները պապ ու թոռ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր