Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են, այցը կրել է մասնավոր բնույթ          Աջափնյակում տեղի ունեցած uպանության, uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում       Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 մար 2024 14:13

Ադրբեջանն իսրայելական արտադրության Sky Dew աէրոստատ է ձեռք բերել, որն օգտագործվում է հրթիռներ և ինքնաթիռներ հայտնաբերելու համար

Ադրբեջանն իսրայելական արտադրության Sky Dew աէրոստատ է ձեռք բերել, որն օգտագործվում է հրթիռներ և ինքնաթիռներ հայտնաբերելու համարԱդրբեջանն իսրայելական արտադրության Sky Dew աէրոստատ է ձեռք բերել, որն օգտագործվում է հրթիռներ և ինքնաթիռներ հայտնաբերելու համար, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Sky Dew-ի հիմնական առաքելությունն է հայտնաբերել թեւավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ առաջադեմ օդային միջոցներ, որոնք թռչում են ցածր մակարդակի վրա՝ տրամադրելով վաղ նախազգուշացում: 

Աէորստատը համալրված է AESA (Active Electronically Scanned Array) ռադարով, որն ունակ է մեծ հեռավորության վրա գտնվող առարկաներ հայտնաբերել։

Այն կարող է շարունակական հսկողություն իրականացնել մի քանի օրվա ընթացքում և հետևել մինչև 500 թիրախի՝ ավելի քան 250 կմ հայտնաբերման հեռահարությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր