Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

23 մար 2024 12:58

9 ամսական երեխան ձեռքին տղամարդը, ով այրվող «Կրոկուսից» դուրս է բերել 50 երեխայի, պատմում է այդ դաժան տեսարանից

9 ամսական երեխան ձեռքին տղամարդը, ով այրվող «Կրոկուսից» դուրս է բերել 50 երեխայի, պատմում է այդ դաժան տեսարանից9 ամսական երեխան ձեռքին տղամարդն օգնել է այրվող «Կրոկուսից» դուրս բերել 50 երեխայի, գրել է «Mash» Թելեգրամ-ալիքը։

Նրա տեղեկացմամբ՝ ահաբեկչության սկսվելու պահին նա ընտանիքի հետ միասին պարահրապարակում էր, պարահանդեսային պարերի մցույթում։ Այժմ այդ հատվածից ոչինչ չի մնացել։

«Օլեգը պատմում է. երբ սկսվեց հրաձգությունը, նրանք ամենաբարձր հարկում էին, 15-րդ սրահում։ Սրահը լցվեց ծխով, խուճապ սկսվեց։ Փրկվել հաջողվեց միայն կես ժամ հետո։ Օլեգը վերցրեց ընտանիքին, հավաքեց 5 այլ երեխաների եւ գնաց ելքը որոնելու. բացեցինք հարկի գլխավոր դռներից մեկը, իսկ այնտեղ ամեն ինչ ծխի մեջ էր։ Ստիպված վար իջանք։

Ելքն այնտեղ փակ էր երկաթե պատնեշով։ Այն բացելու ու դուրս գալու համար Օլեգն իր 9 ամսական փոքրիկին տվեց լրիվ անծանոթ մարդկանց, իսկ հետո, սովորական անցորդների հետ, բացեց պատնեշը։ Նրա ընտանիքը եւ բոլորը, ովքեր փրկվել էին,  վերջիններից էին, որոնց հաջողվեց դուրս գալ մետրո»,- գրել է «Mash»-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր