«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»          Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»       Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»    

25 ապր 2024 12:02

Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի

Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի«Սահմանազատման հարցում Ադրբեջանն ու Հայաստանը շատ կառուցողական են վարվում։ Այն, ինչ տեսանելի է, աշխատանքի միայն մի մասն է։ Սա արդյունք է, բայց այս արդյունքը հիմնված է կանոնավոր շփումների և դրական դինամիկայի վրա։ Հետևաբար, մենք պետք է համախմբվենք այս հարցում և առաջ շարժվենք, խաղաղության ճանապարհին լուրջ առաջընթացի լավ հնարավորություններ կան», - ասել է Ալիևը:

Նրա պնդմամբ՝ «այն, ինչ հիմա կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, ցույց է տալիս, որ երբ մենք միայնակ ենք շփվում, և ոչ ոք չի ցանկանում օգտագործել իրավիճակը իր քաղաքական ամբիցիաների համար, վաղ թե ուշ մենք կարողանում ենք ընդհանուր համաձայնության գալ, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը»:

«Մեզ միայն պետք է ուսումնասիրել մանրամասները, բայց, իհարկե, երկու կողմի համար էլ ժամանակ կպահանջվի, քանի որ ստորագրման դեպքում դա պատմական համաձայնագիր կլինի երկու երկրի համար։ Այսպիսով, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր պարբերություն կարևոր է, բայց կարևորն այն է, որ մենք երկուսս էլ ունենք դա անելու քաղաքական կամք», - հավելել է նա:

Ալիևը մանրամասնել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում միակ խոչընդոտը Լեռնային Ղարաբաղն էր. քանի որ հայկական կողմն անընդհատ պնդում էր, որ ԼՂ-ի հարցը ներառվի բանակցային գործընթացում:

«Դա մեզ համար միանգամայն անընդունելի էր, և մենք տեսնում էինք, որ համաձայնության գալն անհնարին է: Դա շարունակվեց մինչև անցած տարվա սեպտեմբեր, մինչ մենք ամբողջությամբ կվերականգնեինք մեր «ինքնիշխանությունը»։ Բայց դրանից հետո մեկ այլ խնդիր առաջացավ՝ հայկական կողմը դադար վերցրեց ու առնվազն երկու ամիս չպատասխանեց մեր մեկնաբանություններին։ Որովհետև մենք մեկնաբանություններ փոխանակելու նման պրակտիկա ունենք։ Երկու արտգործնախարարները պարբերաբար մեկնաբանություններ են փոխանակում։ Կարծում եմ՝ մենք արդեն ութ-յոթ անգամ մեկնաբանություններ ենք փոխանակել այդ պայմանագրի վերաբերյալ: Հիմա Հայաստանն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի։ Փաստորեն, սա վերացնում է ամենակարեւոր խոչընդոտը», - ասել է Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր