Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

06 մայիս 2024 13:03

Առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞․արդյո՞ք երթի մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել...

Առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞․արդյո՞ք երթի մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել...«Նախ ես չգիտեմ ինչ պահանջի մասին է խոսքը գնում, առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞։ Ես քաղաքական գործիչ եմ, ինչպես ես, այնպես էլ մեր քաղաքացիները քաղաքական առաջարկ չենք լսել։ Ես հարգանքով եմ վերաբերում մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ, կարող եմ համաձայն չլինել, ինչպես նրանք իմ կարծիքի հետ, բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել»,- այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է իշխանության գնահատականը Տավուշից մեկնարկած երթի և դրա մասնակիցների պահանջների վերաբերյալ։

Սիմոնյանի խոսքով, սահմանազատման գործընթացը շարունակվելու է․ «ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր, այդ իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք»։

Հարցին, արդյոք մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել, նա պատասխանեց․ «Չգիտեմ մասնակիցների թիվը շատանում է, թե ոչ, դրա հետ կապված որևիցե մեկնաբանություն անել չեմ կարող, թող շատանան, գան իրենց ձայնը հնչեցնեն, ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրությունների միջոցով, որը տեղի է ունենալու 2026-ին»։

Հարցին, այդ դեպքում ինչպես հաջողեց 2018-ի հեղափոխությունը նա նշեց, որ այդ ժամանակ իշխանությունը ձևավորված չէր արդար ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց ընտրելու իր իրավունքը։
Դիտարկմանը, որ Ալիեւը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրում ամբողջությամբ իրենց մոտեցումներն են, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ամբողջությամբ միջազգային նորմեր են դրված, որը նաեւ մեր մոտեցումներն են: Բոլոր այն հարցերում, որտեղ հակասություններ կան, հայկական կողմը դրանք մերժում է: Դրա ապացույցն այն է, որ պայմանագիրն արդեն որերորդ անգամ գնում-գալիս է: Բա ինչո՞ւ է գնում-գալիս, որովհետեւ իրենք իրենց առաջարկներն ուղարկում են, մենք էլ ասում ենք՝ չէ, սրանք էլ մեր առաջարկներն են: Դրա համար պրոցեսը ձգձգվում է»:
Հարցին՝ ո՞րն է կողմերի հիմնական տարաձայնությունը, ԱԺ նախագահը տեղեկացրեց. «Հիմնական տարաձայնություն չկա, հերթով կետերով գնում ենք, այսինքն՝ գալիս, հասնում ենք այս կետերին, սա ենք քննարկում, միջազգային սկզբունքների հիման վրա է արվում և հերթով...

Շատ կարևոր է, որպեսզի երկակի մեկնաբանության տեղ չթողնենք: Տեսեք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված նման սակարկումներ որոշ երկրներ ու որոշ քաղաքական գործիչներ փորձեցին անել, և դա լավ դաս է բոլորիս համար, որ բոլոր ձևակերպումները երկու կողմի համար հասկանալի լինեն, թե ինչի մասին է այդ ձևակերպումը, որ մեկը չասի՝ դու այստեղ ինձ մի բան ես խոսացել, մյուսն ասի՝ ինձ մի բան ես խոստացել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր