Դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է, բայց այսօր չեմ տեսնում այդ օժանդակությունն այն չափով, որ բավարար լինի          Ազնիվ չէ, երբ պնդում են, թե Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը, փաստերը հակառակն են ասում       Տեսանյութ.Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է    

29 հուն 2024 21:35

Երևանում հսկայական բարդին արմատից կոտրվել և տապալվել է. ավտոմեքենա է վնասվել

Երևանում հսկայական բարդին արմատից կոտրվել և տապալվել է. ավտոմեքենա է վնասվելԱյսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչար 40/2 հասցեի մոտ գործող բենզալցակայանի հարևանությամբ հսկայական ծառը արմատից կոտրվել ու տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով վնասվել է այդ պահին ճանապարհով անցնող «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:

Բարեբախտաբար վարորդը չի տուժել, սակայն ավտոմեքենայի դիմապակին և առջևի որոշ հատվածներ վնասվել են:

Թե ով է փոխհատուցելու վնասված ավտոմեքենայի տիրոջը, դեռևս պարզ չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր