Ինչ են տեսնում մեզ նայելիս հակառակորդները, հարևանները, պոտենցիալ դաշնակիցները
Որպեսզի ճիշտ հասկանանք մեր վիճակը և կարողանանք ճիշտ կազմակերպել մեր գործը, պետք է ունակ լինենք մեզ նայել կողքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը:
«Ինչ են տեսնում մեզ նայելիս հակառակորդները, հարևանները, պոտենցիալ դաշնակիցները.
1.Հայ ժողովրդի էլիտաները չեն կարողանում գտնել հետպատերազմյան վերականգնման բովանդակությունը, ճանապարհը։
2.Հասարակությունը գտնվում է խորը կազմաքանդման մեջ, լիարժեք օտարացած պետությունից։
3.Քաղաքացիների՝ Հայաստանը լքելու ձգտումն աննախադեպ մեծ է։
4.Հասարակությունը մեծ մասամբ չունի կորստի զգացում՝ ո´չ հայրենիքի, ո´չ իր զավակների հանդեպ։ Պետությունը կորցնելու հնարավորությունը աստիճանաբար դառնում է «նոր նորմալություն»։
5.Ֆինանսական խոշոր ռեսուրսների տիրապետողները, նախկին-ներկա ազդեցիկ դեմքերից շատ-շատերը իրենց ընտանիքների համար Հայաստանից դուրս ստեղծել են «պահուստային հայրենիքներ»։
6.Հասարակությունը կորցրել է անվտանգության զգացումը և չի պատկերացնում պետության կորստի իրական-տեսանելի սցենարը, մեխանիզմները, ժամկետները, որոնք ավելի քան իրական են։
Մեր անելիքը, պայքարը պիտի կոնկրետանա այս կետերի տրամաբանությունը փոխելու շուրջ։ Սա է հիմա անելիքը։ Մենք այս իշխանության օրոք ստացել ենք նոր իրականություն՝ Հայրենական մեծ պարտություն։ Այդ իրականությունը գիտակցելը և դրա հետ հաշտվելը տարբեր բաներ են»,-գրել է նա: