Արտակարգ իրավիճակ՝ Բյուրեղավանում, բնակիչներն սրտխառնոց, փորլուծություն, փսխում և այլ ախտորոշումներով դիմել են բուժհաստատություններ          «Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

05 հուլ 2025 09:00

ՔՊ-ի անցկացրած հարցումների համաձայն հասարակական լայն կոնսոլիդացիա կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ. «Ժողովուրդ»

ՔՊ-ի անցկացրած հարցումների համաձայն հասարակական լայն կոնսոլիդացիա կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ. «Ժողովուրդ»ՔՊ-ի անցկացրած հարցումների համաձայն հասարակական լայն կոնսոլիդացիա կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում վերջին օրերին անցկացրել է հարցումներ՝ պարզելու հասարակական տրամադրությունները իշխանության քայլերի, իշխանությունից ունեցած ակնկալիքների վերաբերյալ:

ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ հասարակական լայն կոնսոլիդացիա կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, որի մասին Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, արդեն տեղեկացվել է, քանի որ հարցում իրականացնող խմբերը հանդիպել են հարյուրավոր քաղաքացիների, որոնց կարծիքը եկեղեցու դեմ իշխանական հարձակումների վերաբերյալ եղել է միանշանակ բացասական. հետևաբար, կոնսոլիդացիան եկեղեցու շուրջ խիստ մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի համար:

Սակայն ՔՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ վեհափառի շուրջ օղակը կսեղմվի այնքան, մինչև նա հեռանա»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Ժողովուրդ»  թերթի՝ 05․ 07․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր