Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցրած մտքերը          Կապանում «КамАЗ»-ից հաստոցն ընկել և հայտնվել է երթևեկելի գոտում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց       Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի ավտոբուսն է, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ    

16 հուլ 2025 15:07

Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի ավտոբուսն է, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ

Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի ավտոբուսն է, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ավտոշարասյունը մահացու ելքով վրաերթի էր ենթարկել հղի կնոջը, եւ մինչ օրս պատասխան տվող չի եղել, ասաց.

«Պատկերացրեք՝ դուք ավտոբուսի մեջ նստած եք, ու վարորդը մարդու վրաերթի ենթարկի, ու հետո լրագրողները գան ձեր հետեւից ու հարցնեն՝ ինչո՞ւ վրաերթի ենթարկեցիք մարդուն։ Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն ու տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն է։ Ես հետեւը նստած էի։ Եթե ես մեքենաներից մեկի ղեկին լինեի, այլ բան, իսկ այս դեպքում ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ եւ երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ես զանգել եմ, ցավակցել եմ։ Դատավարություն է տեղի ունենում։ Ի՞նչ անեմ ես։ Ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որովհետեւ ես դա չեմ էլ տեսել, ես նստած եմ եղել մեքենայի մեջ, այդտեղ էլ նստած մնացել եմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր