Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա          Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն       Արագածոտնի մարզում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford Fusion»-ը, տուժածներից մեկը ՊՆ փոխգնդապետ է    

26 հուլ 2025 10:15

Մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում 102-րդ ռազմաբազա․ «Հրապարակ»

Մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում 102-րդ ռազմաբազա․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․  Գյումրու մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա։

Օրական մի քանի բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարում՝ լի բեռներով։ Թե որն է այս համալրման նպատակը, Գյումրիում միայն վարկածներ են շրջանառվում։

Մեկն այն է, որ ՌԴ իշխանությունների հանդարտ պահվածքը՝ Հայաստանը ձեռքից բաց թողնելու հարցով, թվացյալ է, իրականում «ստրախովկա» են անում՝ տարբեր զարգացումներին ընդառաջ։

Ընդ որում, մեզ ասացին, որ գրեթե բացառվում է, որ այդ մասին ՀՀ իշխանությունները տեղյակ չլինեն։
Պարզապես ՀՀ տիեզերական ինքնիշխանություն ունեցող իշխանությունը համարձակություն չունի խոսելու այդ մասին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 26․ 07․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր