Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին          Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ       Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը    

05 սեպ 2025 10:20

Սեպտեմբերի 5-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Սեպտեմբերի 5-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՆոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արաքս, Արևադաշտ, Հուշակերտ, Տալվորիկ, Արտամետ, Նոր Կեսարիա, Գետաշեն, Շենավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 5-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի գազասպառողների, Լճաշենի արարողությունների սրահի և սեփականատեր Արմենակ Համբարձումյանի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամարինի և Աթաբեկյան փողոցների, Օրջոնիկիձեի փողոցի թիվ 2-ից 72, Մյասնիկյան փողոցի թիվ 58-ից 118, Հակոբջանյան փողոցի թիվ 1-ից 46 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր