Իրանի նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել մեկ-երկու օրվա ընթացքում          Հաղթանակ թաղամասից դшնակահարված քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց       Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդի uպանությունից հետո Պակիստանում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակում է եղել    

24 սեպ 2025 14:33

Ողբերգական դեպք Սևանում, կայանված ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Ողբերգական դեպք Սևանում, կայանված ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինԵրեկ՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում կայանված ավտոտնակի մեջ տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված փողոցում կայանված «Fiat» մակնիշի ավտոտնակում հայտնաբերել են Գերմանիայի քաղաքացու դի։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր