Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

28 սեպ 2025 10:48

Մուսալեռ գյուղում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի

Մուսալեռ գյուղում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դիԱյսօր սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Մաշտոցի փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում, որպես քոլիկ օգտագործվող տնակում հրդեհ է բռնկվել։ Այս ,ասին գրում է Shamshyan.com-ը։

Մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ փրկարարները՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի։

Դեպքի փաստով բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս պահին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և օրվա պատասխանատու դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ, հարևանների հետ զրույցներ են անցկացնում՝ պարզելու համար ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև մահացածի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր