ԱՄՆ-ն մտադիր է նախ ավարտին հասցնել Իրանի դեմ ռազմական գործողությունը, հետո կզբաղվի Կուբայով
Միացյալ Նահանգները մտադիր են նախ ավարտին հասցնել Իրանի դեմ ռազմական գործողությունը, իսկ հետո անցնել Կուբայի նկատմամբ հետագա գործողությունների կուրսի մշակմանը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Մարկո՛, դու ֆանտաստիկ ես աշխատում։ Եվ դու ֆանտաստիկ ես աշխատում մի վայրի ուղղությամբ, որը կոչվում է Կուբա», - ասել է նա Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը դիմել է Մարկո Ռուբիոյին, ով հանդիսանում է ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև նրա ազգային անվտանգության հարցերով օգնականը։
«Այն, ինչ կատարվում է Կուբայի հետ, ապշեցուցիչ է», - կարծում է Թրամփը։ «Բայց մենք ուզում ենք նախ սա ավարտել», - նշել է նա՝ նկատի ունենալով Իրանի դեմ ռազմական արշավը։
«Դա միայն ժամանակի հարց է, թե երբ դու և շատ այլ անհավանական մարդիկ ԱՄՆ-ից հետ կգնաք Կուբա։ Հուսանք՝ ոչ այնտեղ մնալու համար։ Մենք ուզում ենք, որ դու վերադառնաս»,-շարունակել է Թրամփը՝ դիմելով կուբայական արմատներ ունեցող Ռուբիոյին։
