Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

21 մար 2017 16:30

Հայաստանում այժմ տարածված են սուր շնչառական հիվանդություններ, մասնավորապես՝ B տեսակի գրիպը. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուր ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը խոսեց սուր շնչառական վարակների մասի, ինչպես անեւ անդրադարձավ հանրապետությունում տիրող իրավիճակին: 

«Հայաստանում այժմ տարածված են սուր շնչառական հիվանդություններ, մասնավորապես՝ B տեսակի գրիպը»,-նախազգուշացրեց Լիանա Թորոսյանը, եւ հավելոց, որ գտնվում ենք սուր վարակիչ հիվանդությունների տարածման շրջանում: «Տարվա ընթացքում սովորաբար ունենում ենք սուր շնչառական հիվանդությունների երկու պիկ, որոնցից մեկը տեսանք նոյեմբեր ամսին, իսկ երկրորդը սկսվել է փետրվար ամսից, շարունակվում է նաև այսօր»,- ասաց նա: 
Լիանա Թորոսյանը նշում է, որ վարակն ակտիվ կլինի մինչև ապրիլ ամիս: Հետևաբար ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում հագնվել եղանակային պայմաններին համապատասխան, չզբաղվել ինքնաբուժությամբ, անհապաղ դիմել բժիշների օգնությանը. «Եթե երկու-երեք օրվա ընթացքում ձեր վիճակը չի լավանում, դիմեք բժշկի»: Բժշկուհին նշում է՝ նախորդ տարվա համեմատությամբ զգացվում է հիվանդանոցներ դիմելիության քանակի պակաս: Հիմնականում հոսպիտալացվել են 0-5 տարեկան երեխաները: 

Լիանա Թորոսյանը վստահեցրեց, որ Առողջապահության նախարարությունն ապահովում է հիվանդանոցներում բոլոր հիվանդներին անհրաժեշտ բուժսպասարկումը.«ԱՆ-ն մշտապես դիտարկում է իրականացնում դպրոցներում, մանկապարտեզներում. 10% հիվանադությունները վեր են հանվում և պարզաբանվում են` արդյոք շնչառական վարակներո՞վ են պայմանավորված, թե ոչ: Հիվանդ երեխաների տվյալները տրամադրվում են տարածքը սպասարկող բժշկական հաստատություններին, որպեսզի երեխան չմնա տանը, այլ լինի բժշկի հսկողության տակ և ստանա պատշաճ բուժօգնություն»:
Անդրադառնալով թիրախային խմբերին` հղիներին, մանկահասակ երեխաներին, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, տարեցներին, բանախոսը նշել է, որ գրիպով հիվանդանալու դեպքում նրանք պետք է դիմեն բժշկի: «Եթե տեսնում ենք, որ շրջապատում կան հիվանդներ, ապա պետք է պարտադիր խուսափել նրանց հետ շփումից, գոնե 2 մետր հեռավորություն պահպանել: Հարկավոր է պահպանել հազի, փռշտալու էթիկետի կանոնները և ձեռքերի հիգիենան, քանի որ թքի կաթիլների միջոցով` հազելիս կամ փռշտալիս, կարող են ախտահարվել մեր սեղանները, աթոռները և մենք կարող ենք արդեն իսկ ախտահարված մակերսների հետ շփվելով` վարակվել»,- բացատրել է Թորոսյանը: 

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնեց, նաեւ որ նախորդ տարվա համեմատ հիվանդանոցներում ծանրաբեռնվածությունը թուլացել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր