Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

11 ապր 2017 17:10

Հոգեկան խնդիրներ ունեցողներին բաշխվում է անորակ և ժամկետանց դեղեր՝ որոնք էլ լուրջ պատճառ ինքնասպանությունների ավելացման. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուրեր Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցացիայի նախագահ Կարինե Թուխիկյանը և հոգեկան խնդիրներ ունեցող շահառուների հարազատները խոսեցին հոգեկան խնդիրներ ունեցող շահառուներին բաշխվող «Հումանիտար խողովակով» անորակ և ժամկետանց դեղերի, անորակ դեղերի լուրջ պատճառի՝ Սուիցիդի(ինքնասպանություն) դեպքերի ավելացման մասին:
«Փետրվարի 21-ից դադարեցվել է «Արտահիվանդանոցային ծառայություն» ծրագրով բուժումը «Զիպլեքսա» դեղով, սակայն մենք պայքարելու ենք, որ այն վերականգնվի: Այդ ծրագրի շահառուները մոռացել են հիվանդանոցի ճանապարհը, հասարակության լիարժեք անդամ են դարձել, ունենք շահառուներ, ովքեր աշխատում են, անգամ բժիշկ են»,- ասաց Կարինե Թուխիկյանը: Վերջինս ասաց, որ ծրագիրը դադարեցնելուց հետո 300 շահառուներին տրամադրվում է անորակ, հնդկական արտադրության, 2015 թվականին Կանադայում գրանցված և հենց 2015 թ. օգտագործման համար արգելված դեղ և ողջ խմբաքանակը հետ է հավաքվել. «Դա «Օլանզապին» դեղն է»: Հարցին՝ եթե Կանադայում դեղը հավաքվել է, այդ դեպքում ինչպես է ձեռք բերվել Հայաստանում, որը պիտանի է մինչև մայիս, Կարինե Թուխիկյանը պատասխանեց, որ իրեն հայտնի չէ, թե երբ է ձեռք բերվել, սակայն նախորդ տարվա ավարտին արդեն տեղեկացվել է, որ դեղորայքը Հայաստանում է. «2016 թվականի դեկտեմբերի 26-ին հարցրել եմ Առողջապահության նախարարությանը, ասել են, որ ձեռք է բերվելու, ամսի 27-ին ասացին, որ ձեռք է բերվել։ Փաստորեն, 24 ժամում ձեռք բերվեց»:
Կարինե Թուխիկյանն ասաց, որ վերջերս հանդիպել են Առողջապահության նախարարի հետ և բարձրացրել են այդ խնդիրը. «Նախարար Ալթունյանն ասաց, որ 56 մլրդ-ի մեջ ինքը չի կարող ներառել 400-500 մլրդի ծրագիր: Նախարարն ասաց, որ 300 հոգուց պիտի վերցնենք, տնտեսենք, որ 3000-ին օգնենք, բայց սա տրամաբանական լուծում չէ»: Ասուլիսին ներկա շահառուներից մեկի մայրը՝ Ռոզա Սարգսյանն ասաց, որ «Զիպլեքսա» դեղի տրամադրման դադարեցումից հետո որդու մոտ խնդիրներ են առաջացել մի քանի օր նոր դեղն օգտագործելուց հետո, և ստիպված են լինում դեղորայքը ձեռք բերել սեփական գումարով, ինչը թանկ է: Շահառուներից մեկի կինն էլ ասաց, որ նույն խնդրի առաջ կանգնել է նաև իր ամուսինը.««Զիպլեքսա» դեղի օգտագործումից հետո իմ ամուսինը տասը տարի է հոգեբուժարանի ճանապարհը մոռացել է»:
Կարինե Թուխիկյանը հայտնեց, որ հասարակական կազմակերպությունն ուսումնասիրում է գրանցված ինքնասպանությունների դեպքերը, որոնք, հնարավոր է գրանցված լինեն նաև հոգեկան խնդիրների պատճառով: «Մենք ուսումնասիրել ենք Սպիտակում գրանցված մոր ինքնասպանության և երեխաների սպանության դեպքը: Դիմել եմ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին այդ դեպքի առնչությամբ մանրամասներ ստանալու համար: Քննչական կոմիտեի պատասխանում ասվում է, որ երեխաների մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը 2014 թվականի փետրվարի 13-ին «դեպրեսիվ համախտանիշ» ախտորոշմամբ հաշվառվել է «Սպիտակի բժշկական կենտրոնի» հոգեբուժական կաբինետում և մինչև 2015 թվականի օգոստոսը ստացել է բժշկի կողմից նշանակված «Տրիֆտազին» տեսակի հոգեմետ դեղամիջոցը, իսկ հիշյալ ժամանակից հետո նրան հատկացվել են հակադեպրեսանտներ՝ «Լոռազեպամ», «Կառբամազեպին» և «Ֆետիզմա» տեսակի դեղահաբերը: Այսինքն՝ նրան տեղական արտադրության դեղեր են տվել»,- ասաց Թուխիկյանը: Դիտարկմանը, թե տեղական ասելով նկատի ունի՞, որ անորակ է, Թուխիկյանը պատասխանեց. «Այո, որակյալ դեղը երբեք մարդուն անկման չի տանում»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր