Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

25 մայիս 2017 15:29

Հինգ միջոց՝ ինչպես դադարել ինքդ քեզ տանջել

1. Կենտրոնացեք դրականի վրա հենց հիմա

Մեր հանրության մեջ բացասական մտածողությունը գերակայում է: Հրաժարվեք դրանից եւ սկսեք կենտրոնանալ միայն դրական մտքերի վրա: Դա անելը հեշտ է. ուշադրություն դարձրեք, ինչն է ձեզ երջանիկ դարձնում կամ ինչի համար եք դուք երախտապարտ: Քայլ առ քայլ կնկատեք, որ դրական մտքերը շատանում են: Սա, իհարկե, երկարատեւ պրոցես է, եւ ոչ մի դեպքում չի կարելի կանգ առնել:

Սա կօգնի ձեզ ավելի հանգիստ զգալ: Ժամանակի ընթացքում կդադարեք ինքներդ ձեզ տանջել, քանի որ այլեւս բացասականին այնքան շատ ժամանակ չեք հատկացի, ինչպես նախկինում: 

2. Կրկնել դրական խոսքեր օրվա ընթացքում

Ուշադրություն դարձրեք ձեր ուղեղին հենց հիմա, ի՞նչ մտքեր են պտտվում այնտեղ: Կնկատեք, որ հիմնական մտքերը պտտվում են այն ամենի շուրջ, թե ինչ անել այսօր, եւ նրա շուրջ, ով ձեզ զայրացրել է: Հնարավոր է՝ նաեւ ձեր մտքերը ինքնաքննադատությամբ են զբաղված: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ նման մտքեր: Թեեւ շրջապատում գերակայող բացասականի դեպքում դա այնքան էլ հեշտ չէ: Բացի այդ՝ կարող եք դիմակայել բացասական մտքերին ձեզ աշխուժացնող խոսքերով:

Ամեն անգամ, երբ տագնապ եք զգում, պատրաստեք հանգստացնող խոսքեր, օրինակ՝ «Հանգիստ: Ամեն ինչ կարգին է»: Բառերը մեծ նշանակություն եւ ուժ ունեն, ուստի օգտագործեք դրանք ի շահ ձեզ:

3. Մեդիտացիայով զբաղվեք

Երբ մեդիտացիայով եք զբաղվում, կասեցնում ենք ամեն վայրկյան ձեր գիտակցությունը ռմբակոծող մտքերի հոսքը եւ անցնում ենք մի տարածություն, որտեղ հանգստություն է տիրում: Մեդիտացիան թուլացնում է մարմինը եւ օգնում ավելի թեթեւ նայել առօրյա խնդիրներին:

Եթե ավելի շատ հանգստություն եք ուզում ձեր մտքում ու կյանքում, սկսեք մեդիտացիայով զբաղվել: Նստեք հանգիստ եւ կենտրոնացեք միայն ձեր շնչառության վրա: Այդպես արեք օրվա մեջ առնվազն 10 րոպե: Կնկատեք, որ դրական մտածողությունը իրականություն է դառնում:

4. Ապրեք հիմա եւ այստեղ

Մոռացեք հանձնարարությունների մասին, որոնք պետք է կատարեք վաղը կամ մյուս օրը, կամ հաշիվների մասին, որ պետք է վճարեք հաջորդ շաբաթ կամ ապագայի անորոշության մասին, որին դեռ չեք հասել:

Երբ թույլ եք տալիս, որ նման մտքերը տիրեն ձեր գլխում, դա կարող է տագնապ ու դեպրեսիա առաջացնել: Ավելի հաճախ անհանգստության պատճառն այն է, որ մենք, կարծես, ապրում ենք այլ ժամանակներում՝ մտածելով անցյալի սխալների եւ ապագայի դժվարությունների մասին:

Նման պահերին միշտ փորձեք վերադառնալ դեպի այս օրը՝ թույլ տալով ձեզ պարզապես սահել մի պահից մյուսը, ինչպես դա անում էիք մանկության տարիներին:

5. Եղեք բնության գրկում

Բնությունը լարված միտքը հանգստացնելու հրաշալի միջոց է: Դուք կարող եք հանգստյան օրերին քաղաքից դուրս գնալ կամ պարզապես ընդմիջմանը զբոսնել այգում: Եթե նման հնարավորություն չկա, ապա մտածեք արձակուրդի մասին:

Հիշեք, որ բնությունը կյանքի հետ չի պայքարում, եւ դուք էլ պարտադիր չէ, որ հոսանքին հակառակ գնաք: Մի տարվեք նյութական աշխարհի մանրուքներով, քանի որ երջանկություն նյութական բարիքների մեջ չեք գտնի:

Հանգստությունն ու հանդարտությունն արդեն ձեր սրտում են, եւ բնությունն օգնում է վերականգնել այդ վիճակը՝ շեղելով ժամանակակից կյանքի ռիթմից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր