Կառավարությունը որոշել է «հարսի բարեմասնություններով փեսային լավություն անել». Տեսանյութ
![](https://mail.hayacq.com/uploads/erkir-cirani-kusakcutyun.jpg)
Գոհար Արշակյանը նշեց, որ ավագանու արտահերթ նիստում ներկայացվել է 83 հողակտոր, իսկ հողը չի կարելի նվիրաբերել. «Նվիրաբերված հողի կադաստրային արժեքը
10 միլիոն դոլար է, որտեղ ընկերությունը
200 միլիոնի ներդրում է խոստացել: 200
միլիոն ներդրողը, մի՞ թե չէր կարող
10 միլիոն էլ վճարեր հողի համար: Կառավարությունը նվեր է տալիս այն դեպքում, երբ արդեն մեկ տարի է հաշմանդամություն ունեցող քաղաքացիներից շատերի թոշակը կտրել են, չեն տալիս, երբ երկրում այդքան անօթևաններ կան: Երբ մարդիկ արտագաղթում են: Էլ չենք ասում, որ հողը չի կարող նվիրաբերվել»:
Հաշվի առնելով, թե այս ընկերություններն ում են պատկանում և նրանց սեփականատերերն ինչ դերակատարում են ունեցել ընտրություններին, կառավարությունը որոշել է «հարսի բարեմասնություններով փեսային լավություն» անել:
Ստելա Աղաջանյանն էլ նշեց, որ սա կոռուպցիոն սկանդալներից ամենափոքրն է։ «Չնայած ՀՀ ֆինանսների նախարարությունը վեցը կետով բացասական եզրակացություն է տվել` նշելով, որ ներդրողի կողմից ոչ ծրագիր, ոչ ժամանակացույց, ոչ էլ` մոնիտորինգի ծրագիր է ներկայացվել, այդուհանդերձ կառավարությունը հապշտապ նախագիծն անցկացրել է: Կառավարության արտահերթ նիստում հաստատած հողատարածք նվիրաբերելու որոշման նախագիծը խայտառակ գործարք է»։
Մարինա Խաչատրյանն էլ ասաց, որ այս ամենը չբարձրաձայնելը հանցագործություն է։ «Շուրջ 83 հողատարածք կոդավորված ձևով ներկայացվել է մի քանի էջով, որոնցից 7-ը Շենգավիթի համայնքի հողատարածքներն են, իսկ 74-ը՝ Կենտրոն համայնքի, և դրանց ձևափոխումը ավելի կծանրաբեռնի մեր քաղաքը, ինչն անթույլատրելի է։ Խոշոր ընկերություններին հող նվիրաբերելու կառավարության որոշումը հարված է փոքր ու միջին բիզնեսին։ Մենք չենք լռելու, թող նրանք պատրաստվեն դատական գործընթացի»:
Սոնա Աղեկյանն էլ նկատեց, որ երկու ընկերություններն էլ ծրագիր չունեն, թե իրենց խոստացված ներդրումներով ինչ են անելու: